6 սեպտեմբերի 2012 - 12:57 AMT
Բեյրութում Հունգարիայի դեսպանատան մոտ անցնում է Սաֆարովի արտահանձնման դեմ բողոքի ակցիա

Այս պահին Բեյրութի հունգարական դեսպանության առաջ տեղի է ունենում բողոքի ակցիա։ Հայ քաղաքական երեք կուսակցությունների ուսանողական և երիտասարդական միությունները բողոքում են Հուգարիայի կառավարության որոշման դեմ՝ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար։ ՀՅԴ-ի,ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Հունգարիայի դեսպանի հետ և դատապարտագիր-հուշագիր հանձնել` ուղղված Հունգարիայի կառավարությանը։ Հուշագիրը հանձնվելու է Հունգարիայի կառավարությանը:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը: