6 սեպտեմբերի 2012 - 13:23 AMT
Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է բարձրացնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը

Հայաստանը Սաֆարովի էքստրադիցիայից դեռևս ոչինչ չի շահել, բայց հարմար առիթ կա Արցախյան հարցում դիվիդենտներ շահելու: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ այդ դիվիդենտը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերականգնման տեսքով, ըստ բանախոսի, դրա համար այժմ շատ հարմար պահ է:

Մանոյանը կարծում է, որ Հայաստանը ոչ թե պետք է դուրս գա արցախյան բանակցություններից, այլ հայտարարի, որ բանակցում է, սակայն սկսում է նաև աշխատանքները Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. «Հայաստանը պետք է միջազգային ատյաններին ցույց տա, որ սկսում է Արցախի ճանաչման գործընթացը» :