6 սեպտեմբերի 2012 - 13:29 AMT
Հայաստանի ազգային փոքրամասնությունները կպայքարեն Սաֆարովի հարցում արդարության հասնելու համար

Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունները ոչ միայն վրդովված են Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք էքստրադիցիայի ենթարկելու փաստով, այլև խոստանում են բոլորի հետ միասին պայքարել արդարության վերականգնման համար: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Նրա խոսքով, երեկ 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդակցություն են ունեցել, որի ընթացքում և ընդունվել է այս որոշումը: Վարժապետյանը նաև գտնում է, որ մահը Սաֆարովի համար մեծ նվեր կլինի: Փոխարենը պետք է դաժանորեն պատժել, որից հետո նա կզղջա իր արածի համար:

Նրանք նաև հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ժողովրդական արժեքներ դավանող բոլոր երկրներին կոչ են արել դատապարտել այս մեծագույն հանցանքը: