Ստամբուլում կայացել է Սևակ Շահինի մարդասպանի ազատման դեմ բողոքի ակցիա

Ստամբուլում կայացել է Սևակ Շահինի մարդասպանի ազատման դեմ բողոքի ակցիա

PanARMENIAN.Net - Ստամբուլում իրավապաշտպանները մասնակցել են «Նոր զարթոնք» կազմակերպության կողմից նախաձեռնած բողոքի ակցիային` ուղղված Սևակ Շահինի մարդասպան Քվանչ Աղալօղլուի ազատմանը: Սեպտեմբերի 7-ին ռազմական դատարանը պետք է Շահինի գործով վերջնական որոշում կայացնի:

Ակցիային մասնակցել են Սևակ Շահինի ընտանիքի անդամները: Ակցիայի մասնակիցները թուրքերենով, հայերենով, քրդերենով վանկարկել են «Մենք բոլորս Սևակ ենք, մենք բոլորս հայ ենք», «Մարդասպան-պետությունը պատասխանատվության կենթարկվի», «Բանակ մի գնացեք, ձեր եղբոր արյունը մի թափեք», «Սևա´կ, մենք քեզ չենք մոռանա», «Կեցցե´ ժողովուրդների բարեկամությունը»:

Սևակ Շահին Բալիկչին սպանվել է իր զինակցի կողմից Քեզլուկ շրջանում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Դատարանն ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին հենց առաջին նիստում, իսկ ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության արդյունքում մարդ սպանելու համար:

Միաժամանակ, Դիարբեքիրի ռազմական դատարանում բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարել է, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է նրան և հաղորդել, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Հաստլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այդ ցուցմունքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---