Նավթի գները բարձրացել են ԵԿԲ ղեկավարի հայտարարությունների և ԱՄՆ-ից տվյալների ֆոնին

Նավթի գները բարձրացել են ԵԿԲ ղեկավարի հայտարարությունների և ԱՄՆ-ից տվյալների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների արդյունքով աճել են ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագայի հայտարարությունների ֆոնին այն մասին, որ կարգավորիչը մտադիր է իրականացնել եվրագոտու պրոբլեմային երկրների պետական պարտատոմսերի գնում, ինչպես նաև ԱՄՆ վիճակագրական տվյալների ֆոնին:

Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին աճել է 0,17 դոլարով` մինչև մեկ բարելի համար 95,53 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,4 դոլարով` մինչև մեկ բարելի համար 113,49 դոլար:

Դրագայի խոսքով, ԵԿԲ-ն ձեռք կբերի միայն եվրագոտու այն երկրների պարտատոմսերը, որոնք կատարում են մակրոտնտեսական և այլ պայմաններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---