7 սեպտեմբերի 2012 - 10:40 AMT
Արհմիության գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել Lufthansa ավիաընկերության 1200 չվերթներ

Lufthansa ընկերության ուղեկցորդներն անցկացնում են 24-ժամյա գործադուլ, ստիպելով գերմանական ավիափոխադրողին չեղյալ հայտարարել կանոնավոր չվերթների երկու երրորդը, հաղորդում է Associated Press-ը:

Lufthansa-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Ֆրանցը խոստովանել է, որ ղեկավարությունը թերագնահատել է արհմիության վճռականությունը:

Ընկերությունն արդեն հաղորդել է 1200 չվերթներ չեղյալ հայտարարելու մասին: