7 սեպտեմբերի 2012 - 11:45 AMT
Մայքլ Միֆսուդ. Անկասկած, Հայաստանի դեմ խաղալը բարդ կլինի

Մալթայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մայքլ Միֆսուդը ասել է, որ տեսել է Հայաստանի հավաքականի խաղերը և նրան չի կարելի թերագնահատել:

«Հայաստանի ֆուտբոսլիտներն արագ են գործում և միշտ առաջ են շարժվում: Անկասկած, Հայաստանի դեմ խաղալը բարդ կլինի:

Սակայն, մենք պատրաստ ենք խաղին և կանենք հնարավորը»,-Միֆսուդի խոսքն է մեջբերում Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ հիանալի մարզավիճակում է գտնվում:

Խաղը Մալթայի ու Հայաստանի միջև 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երևանի ժամանակով 22:00-ին: