Շախմատի Օլիմպիադա. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Հոլանդիայի հետ խաղում

Շախմատի Օլիմպիադա. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Հոլանդիայի հետ խաղում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի կունենա շախմատի համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին 10-րդ տուրը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 15 միավորով Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ հավաքականների հետ կիսում է 1-4-րդ տեղերը, կհանդիպի Հոլանդիայի հավաքականի հետ:

Հավաքականների գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են շախմատիստների անունները, ովքեր կմրցեն միմյանց հետ:

Առաջին խաղատախտակում Լևոն Արոնյանը կհանդիպի Անիշ Գիրիի հետ, Սերգեյ Մովսիսյանը` Լյուկ Վան Վելիի, Վլադիմիր Հակոբյանը` Իվան Սոկոլովի, Գաբրիել Սարգսյանը` Յան Սմիթսի:

Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---