7 սեպտեմբերի 2012 - 12:25 AMT
Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան է 3-8մ/վրկ արագությամբ, սեպտեմբերի 8-11-ին ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-4, 8-11-ին աստիճանաբար կնվազի: