7 սեպտեմբերի 2012 - 13:03 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին 10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ:

Արդեն հայտնի են հավաքականների կազմերը: Էլինա Դանիելյանը կխաղա Տատյանա Կոսինցևայի հետ, Լիլիթ Մկրտչյանը` Վալենտինա Գունինայի, Լիլիթ Գալոյանը` Ալեքսանդրա Կոստենյուկի, Մարիա Կուրսովան` Նատալյա Պոգոնինայի:

Հայ շախմատիստուհիները հավաքել են 14 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 6-րդ տեղը, իսկ Ռուսաստանը 2-րդ տեղում է:

Կանանց մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Մրցաշարում հանդես են գալիս 122 հավաքականներ: