Տիգրան Ուրիխանյան. Գագիկ Ծառուկյանն այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է

Տիգրան Ուրիխանյան. Գագիկ Ծառուկյանն այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է

PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանը այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, գտնում է Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով որոշ թերթերի հրապարակումներն այն մասին, թե Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում երկրի ազգային անվտանգության խորհրդում ներկայացված լինելու համար: Նրա տեղը և դերը երկրում որոշում են այն կես միլիոն իրական ձայները, որ ԲՀԿ ստացավ խորհրդարանական ընտրություններում և այն սպասումները, որը հասրակաությունն ունի Ծառուկյանից, նշել է Ուրիխանյանը:

«Ժամանակն է, որ խոսենք բաց և շիտակ` առանց «թերթերից մեկում» կամ «մի ինչ-որ թերթ» և նման անհասցե ձևակերպումների: և, կարծում եմ, իրապես ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով: Այդ թերթը «Իրատես դե ֆակտոն» է, որի գաղափարական և ֆինասնական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղն է, և այդ անձիք մեկ հստակ խնդիր ունեն` փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև` լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Ի դեպ, սա ինչ-որ տեղ տրամաբանական է. երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները. գոնե ժամանակավորապես: Տվյալ լրատվամիջոցում և իրենց «անաչառ» հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար և հետևողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ և անարդյունավետ տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլևս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել և միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման և մտահոգության առարկան: Երկիրը դատարկվում է, որովհետև մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում և բնական է, որ այս ամենին ահա ա°յս վարչապետի պատասխանը պետք է լիներ հետևյալը` ՙմնան, որ հեղափոխությո±ւն անեն»,-նշել է Ուրիխանյանը:

«Ուստի, եթե այդ երկյակը չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ և վարկանիշով, ապա կարծում եմ, ժամանակն է, որ մեր հանրությունը ևս տեղեկանա այն ամենին, ինչի մասին ամեն օր խոսում են քաղաքական կուլիսներում առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը և մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու՚»այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ` գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել, շատ ավելի բաց և հրապարակային կխոսենք «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և շատ ու շատ այլ բաների մասին:

Ամեն օր Աստծո անունը տալով և Նարեկացի ցիտելով հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել: Ի դեպ, հիշեցնենք, որ ո°չ քրիստոնեությունը, ո°չ էլ որևէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից` հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու համար»,-ասել է Տիգրան Ուրիխանյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---