7 սեպտեմբերի 2012 - 14:01 AMT
ԱՄՆ-ում հայտնի են դարձել պատվո «Օսկարի» հավակնորդների անունները

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան որոշել է «Օսկար» պատվո մրցանակներ հանձնել վավերագիր կասկադյոր Դոնն Ալան Թենեբեքերին, Հալ Նիդհամին, ռեժիսոր ու պրոդյուսեր Ջորջ Սթիվենսոն-կրտսերին: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ այդ միավորման վրա հղումով:

«Օսկար» պատվո մրցանակը հանձնվում է «ստեղծագործական կյանքում արտակարգ նվաճումների, կինեմատոգրաֆում հատուկ ավանդի կամ ի նպաստ ակադեմիայի օրինակելի ծառայության համար»: Պատվո «Օսկարի» դափնեկիրներ են դառնում մարդիկ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել մեծ կինոյի պատմության վրա:

Մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին: