Երևանի կոնյակի գործարանն այս տարի կմթերի խաղողը 140 դրամով 1 կգ համար

Երևանի կոնյակի գործարանն այս տարի կմթերի խաղողը 140 դրամով 1 կգ համար

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) սեպտեմբերի 10-ին ձեռնամուխ կլինի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), սեպտեմբերի 11-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), սեպտեմբերի 20-ին` Բերդ քաղաքի մասնաճյուղում (Տավուշի մարզ) խաղողի մթերման գործընթացին: «Այս տարի մենք կմթերենք մինչև 24 000 տոննա խաղող, ինչը 3000 տոննայով ավելի է անցած տարվա ցուցանիշից»,- սեպտեմբերի 7-ին Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ավելին, նրա խոսքով, այս տարի որոշում է ընդունվել մթերել ողջ խաղողը, որը կարող են առաջարկել Տավուշի մարզի գյուղացիները, ինչը թույլ կտա թեթևացնել հանրապետության սահմանամերձ շրջանի բնակիչների սոցիալական դրությունը:

Ինչ վերաբերվում է մթերման գնին, ապա այստեղ ԵԿԳ-ն հետևում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած գնին. լավ խաղողը պետք է մթերել 1 կգ համար 140 դրամով: Ինչպես հաղորդել է Գրիգորյանը, նման գին է սահմանվել Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար, իսկ Տավուշի մարզի մասնաճյուղի համար 1 կգ խաղողի մթերման գինը կազմում է 130 դրամ:

Յուրաքանչյուր գյուղացի իր բերքի դիմաց գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո առավելագույնը տասը բանկային օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---