«Սիս նատուրալը» ծրագրում է 2012թ արտահանման ծավալները հասցնել 500 մլն դրամի 7 սեպտեմբերի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Սիս նատուրալ» ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) կողմից ընկերությունում իրականացվել է 400 մլն դրամի ներդրում: Նշված գումարից 245 մլն դրամն ուղղվելու է շրջանառու միջոցների ավելացմանը, իսկ 155 մլն-ը՝ հիմնական միջոցների համալրման և ըմթացիկ վերանորոգման համար: Ներդրումների շնորհիվ «Սիս նատուրալ»-ը ձեռք է բերել ասեպտիկ պարկերի լիցքավորման հոսքագիծ, որը հնարավորություն է տալիս վերամշակել տեղական շուկայից մթերած մրգերը, բանջարեղենը և արտադրությունում օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, փոխարինելով արտասահմանից ներկրվող նմանատիպ հումքը: 2012 թվականի ութ ամիսների ընթացքում ընկերության արտահանման ծավալները կազմել են 379 մլն դրամ, որը գերազանցում է 2011թ. արտահանման ծավալները 10 տոկոսով: Կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել Ֆրանսիա և Ուկրաինա արտահանվող արտադրանքի ծավալները փորձնական խմբաքանակից ավելացնել մինչև արտահանվող արտադրանքի 10 տոկոսը: Ընկերությունը պլանավորում է 2012-ին արտահանման ծավալները հասցնել մոտ 500 մլն դրամի: «Սիս նատուրալ»-ը բնական հյութերի հետ մեկտեղ սկսել է նաև արտադրել բանջարեղենային պահածոներ և մրգային մուրաբաներ: Այն ունի 100 աշխատողներ և իրացման ծավալների ավելացմանը զուգընթաց նախատեսվում է 50 տոկոսով ավելացնել նրանց քանակը՝ հասցնելով 150-ի: 2012 թվականին «Սիս նատուրալ»-ը տեղական շուկայից մթերել է 200 տոննա ծիրան, 160 տոննա դեղձ, 20 տոննա բալ, 20 տոննա ելակ, 40 տոննա մասուր, 300 տոննա նուռ: Նշենք, որ ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղմթերքների վերամշակման ոլորտում գործող ընկերություններում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |