ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին:

Ողջունելով դեսպաններին, ԱԳ նախարարը նշեց, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը եւ այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում և նպաստել կառույցի արդյունավետության եւ հեղինակության բարձրացմանը:

Նախարար Նալբանդյանը հավելեց, որ առավել քան տասը տարի գործող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:

Դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները, տարածաշրջանային հակամարտությունների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---