Բակո Սահակյան. Երդվում եմ ապահովել ԼՂՀ անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը

Բակո Սահակյան. Երդվում եմ ապահովել ԼՂՀ անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը

PanARMENIAN.Net - Մի քանի ժամ առաջ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Արցախի հանրապետության նախագահի պաշտոնամուտին, որին ներկա էին 33 պատգամավորներից 32-ը:

Երդում տալով ժողովրդին 17-րդ դարի Ավետարանի և ԼՂՀ Սահմանադրության վրա նախագահ Բակո Սահակյանը նշել է. «Երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:

Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հանրապետությունների պատվիրակությունները, հյուրեր ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մերձավոր արևելքից և այլն։

Երդման արարողությունից հետո Բակո Սահակյանը Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության զինված ուժերի զորահանդեսը, հաղորդում է Karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---