Հայաստան- Մալթա. Առաջին կեսից հետո խաղի հաշիվը դեռ չի բացվել 7 սեպտեմբերի 2012 - 23:17 AMT PanARMENIAN.Net - Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում ավարտվեց Մալթա- Հայաստան ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղը հայ ֆուտբոլիստները սկսեցին ակտիվորեն: Առաջին իսկ րոպեներից նրանք նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և սկսեցին կազմակերպել մի շարք գրոհներ: Հանդիպման 17 րոպեին հայ ֆուտբոլիստները կարող էին բացել խաղի հաշիվը. Հենրիկ Մխիթարյանը մուտք գործեց տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց Յուրա Մովսիսյանին, վերջինս էլ գնդակը թողեց Լևոն Հայրապետյանին: Սակայն Հայրապետյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Այս գրոհից հետո Հայաստանի ընտրանին սկսեց էլ ավելի կազմակերպված ու արագ գործել, սակայն վտանգավոր գրոհներ չէր հաջողվում կազմակերպել: Իսկ 30-րդ րոպեին Մարկոս Պիզելլին հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարն այն չհաշվեց, և հաշիվը մնաց նույնը` 0:0: Ու չնայած տարածքային հսկայական առավելությանը, Հայաստանի թիմն առաջին խաղակեսում այդպես էլ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |