ԱԱ ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնարկեց հաղթանակով 7 սեպտեմբերի 2012 - 23:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում մեկնարկեց Մալթայի դեմ արտագնա խաղով: Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում Հայաստանի ընտրանին վաստակեց առաջին երեք միավորը: Ինչպես և առաջին խաղակեսում, երկրորդում ևս հայ ֆուտբոլիստները գործում էին ակտիվ և ամեն ինչ անում էին, որպեսզի գրավեն մրցակցի դարպասը: 51-րդ րոպեին նախ կարող էր գոլի հեղինակ դառնալ Մարկոս Պիզելլին, ապա հնարավորութունը ձեռքից բաց թողեց Հենրիկ Մխիթարյանը: Ի տարբերություն առաջին կեսի, Մալթայի ֆուտբոլիստները մեկնարկային րոպեներին սկսեցին գործել ավելի վստահ, պահում էին գնդակը և մի քանի անգամ անհանգստացրին Հայաստանի պաշտպաններին: Սակայն հայ ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շարունակեցին պայքարել: Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց Արթուր Սարկիսովին, վերջինս էլ 70-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը` 1:0: Գոլ խփելուց հետո Հայաստանի ընտրանին ավելի հանգիստ ու ազատ սկսեց գործել, իսկ մրցակիցը պատասխանում էր միայն խախտում կատարելով: Վերջին հինգ րոպեների ընթացքում հայերը կարող էին ևս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն այդպես էլ չկարողացան: Հայաստանի հավաքականը, չնայած բավականին դժվարությամբ, բայց կարողացավ նվազագույն` 1:0 հաշվով, հաղթանակ տոնել Մալթայի նկատմամբ: Հայաստանի հավաքականը ընտրական փուլում վաստակեց առաջին երեք միավորները: Հաջորդ հանդիպումը հայկական թիմը կանցկացնի սեպտեմբերի 11-ին, իսկ մրցակիցը կլինի Բուլղարիան: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |