Այսօր ուժի մեջ է մտել Անդերս Բրեյվիկի դատավճիռը

Այսօր ուժի մեջ է մտել Անդերս Բրեյվիկի դատավճիռը

PanARMENIAN.Net - Նորվեգիայում այսօր ուժի մեջ է մտել Անդերս Բրեյվիկի դատավճիռը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Բողոքարկման ժամկետը սպառվեց ուրբաթ օրը: Բրեյվիկը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման:

Թեև օգոստոսի 24-ին, երբ հրապարակվեց դատավճիռը, թե մեղադրող կողմը, թե Բրեյվիկը հայտարարեցին, որ չեն բողոքարկելու, նման հավանականություն կար:

Բրեյվիկը ուրբաթ օրը հայտնեց փաստաբաններին, որ չի փոխել որոշումը: «Անկասկած հուլիսի 22-ի ահաբեկչությունների գործում վերջակետ է դրված: Մենք գտնում ենք, որ դատավճիռը ճիշտ է, մենք ուրախ ենք, որ ամեն ինչ ավարտվեց»,-ասել է դատապաշտպան Գեյր Լիպպեսթադը:

Լիպպեսթադը զգուշացրել է, որ ծայրահեղականության վտանգը ինչպես Եվրոպայում, այնպես էլ երկրում պահպանվում է: «Բրեյվիկն անկասկած միակ մարդը չէ նման հայացքներով: Եվրոպայում հարկավոր է ինչ-որ կերպ կասեցնել ծայրահեղականությունը, այլապես ռումբ կպայթի»,-վստահ է փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 22-ին նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը կրակ բացեց Ուտոյա կղզում աշխատանքային ճամբարի մասնակիցների վրա՝ սպանելով 69 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---