Ադրբեջանում թափ է առնում զինվորների ներքին օրգանների վաճառքի հետ կապված սկանդալը

Ադրբեջանում թափ է առնում զինվորների ներքին օրգանների վաճառքի հետ կապված սկանդալը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Զերկալո» թերթը հրապարակել է ադրբեջանցի զինվոր Իրադի Մամեդովի մոր հայտարարությունը: «Իմ որդին՝ Իսմայիլ Իբաևը ծառայել է Նախիջևանի տարածքում գտնվող զորամասում: 40 օր առաջ ինձ մոտ մի մարդ եկավ քաղաքացիական հագուստով: Նա բեռնատարով բերել էր որդուս դիակը: Ըստ նրա, տղան ինքնասպան էր եղել՝ կրակելով գլխին: Նա պահանջեց անհապաղ հուղարկավորել նրան, ինչն էլ արվեց»,-ասել է զինվորի մայրը: Նա նշել է, որ լսելով, որ Ադրբեջանում զինվորների ներքին օրգանները վաճառվում են, նա թաղումից 39 օր անց պահանջել է արտաշիրիմում անցկացնել:

«Արտաշիրիմումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: Գործողությունը ղեկավարում էր Նախիջևանի զինդատախազության քննիչ Ռաշադ Գուլիևը: Սկզբից նա չցանկացավ մոտ թողնել ինձ; Ես չլսեցի և պահանջեցի, որ հերձում կատարվի, որի արդյունքում հայտնաբերվեց, որ չկան սիրտն ու լյարդը: Քննիչը փորձում էր ապացուցել, որ դրանք ուղղակի փտել են»,-ասել է նա «Զերկալո» թերթին:

Զինվորի մայրը հայտարարել է, որ մտադիր է մամլո ասուլիս անցկացնել, որի ժամանակ այդ փաստերը հանրության սեփականությունը կդառնան: «Զորամասի հրամանատարությունը գումար է առաջարկել , որպեսզի ես հրաժարվեմ մամլո ասուլիս կազմակերպելուց: Բնականաբար, ես հրաժարվեցի: Ինչպե՞ս նրանք չեն ամաչում գումար առաջարկել: Ես ի՞նչ է որդուս մեծացրել եմ, որ ի վերջո նրա մարմինը ստանամ առանց սրտի ու լյարդի, իսկ դիմացը փող վերցնեմ»,-վրդովվել է կինը:

Ադրբեջանցի զինվորների ներքին օրգանների վաճառքի վերաբերյալ սկանդալը տեղի ունեցավ օգոտոսի սկզբին, երբ ադրբեջանական մամուլում հայտնվեց «ոչ մարտական պայմաններում» սպանված ադրբեջանցի զինվորի մոր հայտարարությունը: Այն ժամանակ ադրբեջանցի զինվոր Պարվիզ Իսկանդերլիի մայրը՝ Կիֆայատ Իսկանդերլին հայտարարեց, որ իր որդու և նրա զինակիցներից ևս 7-ի ներքին օրգանները վաճառվել են արտերկիր:

Ավելի ուշ մամուլում հայտնվեց ֆրանսիական Թուլուզում բնակվող ադրբեջանական բանակի նախկին զինծառայող Ռագիմ Նամազովի բաց նամակը, որտես նա ևս պնդում է, որ ադրբեջանական բանակի զորամասերում, որոնք գտնվում են Նախիջևանում, զբաղվում են զինվորների ներքին օրգանների վաճառքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---