Ջեմալ փաշայի թոռը գիրք է գրել` «1915. Հայոց ցեղասպանություն»

Ջեմալ փաշայի թոռը գիրք է գրել` «1915. Հայոց ցեղասպանություն»

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի, թոռ Հասան Ջեմալը հրապարակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը: Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը: Այս նորության մասին իր Twitter-ում գրել է նաև լրագրող Յավուզ Բայդարը: «Թուրքիայի հայերը վարակված էին ռուսամոլությամբ և թուրքերը պետք է սպանեին նրանց, որպեսզի կենդանի մնացած հայերը հրաժարվեին Ռուսաստանից: Հենց այդ պատճառով էլ տեղի ունեցավ Հայող ցեղասպանությունը»,-1919թ Մյունխենում ասված պապի խոսքորը մեջբերում է Հասան Ջեմալը:

2008թ Հասան Ջեմալն այցելել է Երևանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշագրքում Ջեմալը գրել է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելը նշանակում է մարդկության դեմ այդ հանցագործության մասնակիցը լինել»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---