9 սեպտեմբերի 2012 - 16:33 AMT
Իրաքում մոտ 24 մարդ զոհ է դարձել մի շարք ահաբեկչությունների

Սեպտեմբերի 9-ին առնվազն 24 մարդ է զոհվել Իրաքի տարբեր շրջաններում իրականացված տասնյակ ահաբեկչությունների արդյունքում: Պայթյուններից մեկը որոտացել է երկրի հարավ-արևելքում տեղակայված Նասիրիա քաղաքում` Ֆրանսիայի հյուպատոսության մոտ: Վիրավորվել է երկու մարդ:

Ամենախոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել շաբթ օրը գիշերը Իրաքի Էդ-Դուջեյլ քաղաքում: Գրոհայինները կրակ են բացել կառավարական զորքերի վրա, ինչից հետո ռազմական օբյեկտի մերձակայքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն:

Ներկայումս Իրաքում բռնության հերթական ալիքն է ծավալվում: Վերջին շաբաթներին գրոհայինները հանրապետությունում իրականցրել են մի շարք ահաբեկչություններ: Օգոստոսին դրանց զոհ է դարձել ավելի քան 250 մարդ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: