9 սեպտեմբերի 2012 - 17:35 AMT
ՀՀ ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունները ընթանում են բնականոն ընթացքով

Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 3856 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 76-ը:

Ինչպես նշում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, թիվ 17, 18, 19 և 30 ընտրատարածքներում հանձնաժողովների բացակայող անդամներ չեն եղել, իսկ թիվ 32 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում բացակայող քաղաքացիների թիվը կազմել է 20-ական հանձնաժողովի անդամ: Մնացած ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացել եզակի թվով անդամներ: Չներկայացած անդամների տեղերը, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, լրացրել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից:

«Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով»,-ասվում է ԿԸՀ մամուլի հաղորդագրությունում: