9 սեպտեմբերի 2012 - 18:05 AMT
Հալեպում օդային ռմբակոծության արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ

Հալեպում նախագահ Բաշար Ասադի զորքերի օդային ռմբակոծության արդյունքում զոհվել է ավելի քան 20 մրադ, հաղորդում է Reuters գործակալությունը` հղելով սիրիական ընդդիմությանը: Օդային ռմբակողծության է ենթարկվել Հանանու թաղամասը, արդյունքում ոչնչացվել է բազմաբնակարան շենք: Տվյալ պահին հայտնի է 21 զոհերի և 32 վիրավորների մասին:

Անկախ աղբյուրների այս հաղորդագրությունը ճշտել չի հաջողվել, քանի որ Սիրիայի իշխանությունները արտասահմանցի լրագրողներին թույլ չեն տալիս մտնել երկրի տարածք, հաղորդում է ՌԲԿ-ն:

Սիրիայում հակամարտությունը չի դադարում արդեն մեկ տարուց ավելի: Այս ընթացքում բախումների զոհ է դարձել ավելի քան 20 հազար մարդ: