10 սեպտեմբերի 2012 - 11:23 AMT
Ֆրանսուա Օլանդը մտադիր է վերականգնել Ֆրանսիայի տնտեսության աճը մինչև 2014-ը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է վերականգնել տնտեսության աճը մինչև 2014-ը:

Միաժամանակ Օլանդը պլանավորում է աշխատանքի շուկայի և աշխատանքային օրենսդրության բարեփոխում նախապատրաստել ընթացիկ տարվա վերջին, հաղորդում է TF 1 հեռուստաալիքը: «Ես իսկական պատերազմ եմ մղում և ես չեմ հանձնվի: Ես կստեղծեմ ձևափոխությունների հստակ ժամանակացույց, որոնք թույլ կտան երկու տարում վերականգնել մրցունակությունը»,- ասել է նա:

Սակայն Օլանդի նախաձեռնությունն առաջացրել է ընդդիմության և հասարակ ֆրանսիացների քննադատությունը:

Հասարակական կարծիքի հարցման տվյալներով, հարցվածների 60 տոկոսը հիմնականում դժգոհ են Օլանդի նախագահական ժամկետի մեկնարկից, հաղորդում է ՌԲԿ-ն: