
Ամերիկյան Hess ընկերությունը հնդկական ONGC-ին է վաճառել «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նախագծի 2,72 տոկոսը, ինչպես նաև վաճառել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի 2,36 տոկոսը:
Ըստ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, գործարքի արժեքը գնահատվում է 1 մլրդ դոլար:
Ընկերությունը ծրագրում է գործարքն ավարտել 2013թ առաջին կիսամյակում, հաղորդում է ANSPRESS-ը: