10 սեպտեմբերի 2012 - 13:32 AMT
Նավթը սակարկվում է տարբեր ուղղություններով ՉԺՀ-ից վիճակագրական տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները սեպտեմբերի 10-ին ցուցադրում են տարբեր ուղղվածության դինամիկա աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունից` Չինաստանից, թույլ վիճակագրական տվյալների ֆոնին, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման սպասումների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,07 դոլարով կամ 0,07 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 96,35 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,25 դոլարով կամ 0,22 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 114,5 դոլար:

Չինաստանում արդյունաբերական արտադրությունը 2012-ի օգոստոսին աճել է 8,9 տոկոսով 2011-ի օգոստոսի համեմատ:

Երկրում արդյունաբերական արտադրության աճի տեմպերն օգոստոսին ամենացածրն են 2009-ի մայիսից ի վեր:

Միևնույն ժամանակ շուկան հիասթափեցրած վիճակագրությունն ուժեղացրել է սակարկությունների մասնակիցների հույսերն այն բանից հետո, երբ ԵԿԲ-ը հայտարարել է եվրագոտու երկրների պետական պարտատոմսերը գնելու մասին, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: