Սիրիական կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կայցելի Թեհրան

Սիրիական կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կայցելի Թեհրան

PanARMENIAN.Net - Սիրիական կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կայցելի Իրան: Այս մասին հաղորդել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին, փոխանցում է Mehr գործակալությունը: Բրահիմիի այցի կոնկրետ ժամկետների մասին չի հաղորդվում: Սակայն Արագչիի խոսքով, դիվանագետի այցը կկայանա Սիրիա այցելելուց հետո: Բրահիմին պաշտոնապես չի հաստատել Իրան այցելելու մասին իր մտադրությունը:

Նշենք, որ Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցն է, միչդեռ մի շարք արևմտյան պետություններ կոչ են անում Ասադին հրաժարական տալ և Սիրիայում բարեփոխումներ անցկացնել:

Սիրիայի վերաբերյալ բանակցային գործընթացում Իրանի մասնակցությանը դեմ են հանդես գալիս արևմտյան պետությունները, նախ և առաջ` ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---