Լոնդոնում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը

Լոնդոնում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը

PanARMENIAN.Net - Լոնդոնում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը, որը կրում էր «Կրակի փառատոն» անվանումը: Գունեղ ներկայացումն ավարտվեց պարալիմպիկ էստաֆետի փոխանցմամբ Ռիո դը Ժանեյրոյին, որտեղ կկայանան 2016 թվականի Օլիմպիական խաղերը:

Բրիտանիայի հինավուրց ավանդույթներին ու տոներին նվիրված շոուն պաշտոնապես եզրափակեց 11-օրյա մրցումները, որոնք կազմակերպիչներն անվանեցին «պատմության մեջ ամենահաջողված Պարալիմպիկ խաղերը»:

Հիմնական դերակատարը բրիտանական Coldplay ռոք խումբն է: Մասնակցում էին նաև Ռիաննան և Jay-Z:

«Այս Խաղերն ընդմիշտ փոխեցին մեզ»,-հայտարարեց Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ֆիլիպ Քրեյվենը՝ փակելով Պարալիմպիադան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---