«ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԱՃՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ»,-ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - «Հետեւողականորեն աճում է հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ոլորտներում, եւ դա ինձ ուրախացնում է»,-«Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, գարնանը կկայանա Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Հայաստան Ռուսաստանի նախագահի այցը լավ հնարավորություն է համատեղ գնահատելու համար անցած ուղին եւ որոշելու հեռանկարային համագործակցության խնդիրները,-ավելացրել է ՀՀ ղեկավարը: Խոսելով Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների մասին հայաբնակ Ջավախքի հարցի շուրջ` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությունը պետք է կրի կանոնավոր բնույթ եւ ունենա լուրջ ֆինանսական բաղադրիչ: «Դա հասկանում են եւ Հայաստանում, եւ Վրաստանում: Անհրաժեշտ է մշակել փոխգործակցության մեխանիզմներ»,-ընդգծել է նա:




 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---