Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից նախագահական ընտրություններին նախապատրաստվելու նպատակով

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից նախագահական ընտրություններին նախապատրաստվելու նպատակով

PanARMENIAN.Net - Աժ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կապված է 2013թ. կայաալիք նախագահական ընտրություններին նապատապաստավելու հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգեց պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը: Ըստ Խուրշուդյանի, մինչև սեպտեմբերի վերջը Հովհաննիսյանը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կմանրամասնի իր որոշման դրդապատճառները:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---