10 սեպտեմբերի 2012 - 16:34 AMT
Փորձագետ. DDoS պատերազմը հրադադարի մեջ է

Հայ-ադրբեջանական DDoS հաքերային պատերազմը , որը Սաֆարովի էքստրադիցիայից հետո նոր թափ էր առել, հրադադարի մեջ է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Հինգշաբթի օրվանից սկսված DDoS հարձակումները հայկական կայքերի վրա ակնհայտ պետական պատվեր էին Ադրբեջանի կողմից, որը նրանց, մոտավոր հաշվարկներով, արժեցել է օրական 5-20 հազար դոլար»,- ասաց փորձագետը` հավելելով, որ վարակված համակարգիչները DDoS հարձակումներ էին անում հիմնականում ասիական երկրներից, ավելի կոնկրետ` Պակիստանից, Թուրքիայից, Ինդոնեզիայից:

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ հարձակումը թիարախային էր և սկսել էր ամենաընթերցվող կայքերից, իսկ հետո հարձակման ենթարկվեցին ընդհանրապես բոլոր հայկական լրատվական կայքերը. «Օրինակ PanARMENIAN.Net լրատվական գործակալության վրա DDoS հարձակումները մի քանի անգամ ավելի շատ էին, քան այլ կայքերի»: