10 սեպտեմբերի 2012 - 16:45 AMT
Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում առնվազն 11 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել են

Մահապարտը պայթեցրել է իրեն աֆղանական Քունդուզ քաղաքում: Ինչպես հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը, արդյունքում առնվազն 11 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել են:

Ըստ տեղական իշխանությունների, պայթյունն ուղղված էր ոստիկանների դեմ, որոնք պետք է հսկեին կարգապահությունը ցույցի ժամանակ:

Պայթյունի վայրը մարդաշատ էր, հիմնականում դրանք խաղաղ բնակիչներ էին: