10 սեպտեմբերի 2012 - 16:50 AMT
Բուլղարիա-Հայաստան. Բուքմեյկերները հավատում են բուլղարացիների հաղթանակին

Սեպտեմբերի 11-ին Սոֆիայի «Վասիլ Լավսկի» ստադիոնում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, որն առայժմ աշխարհի առաջնության ընտրական B խմբի առաջատարն է 3 միավորով, կմրցի Բուլղարիայի ընտրանու դեմ:

Մալթայում տոնած թեև ոչ այդքան վստահ հաղթանակից հետո (1:0) հայ ֆուտբոլիստները կփորձեն զարգացնել այդ հաջողությունը: Սակայն բուքմեյկերներն ավելի հակված են հավատալու Բուլղարիայի հաղթանակին, որն ընտրական առաջին խաղում ոչ ոքի` 2:2, է խաղացել Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հետ: Բուլղարիայի հաղթելու հավանականությունը կազմում է 1,68, իսկ Հայաստանինը`5,1.

Դա կլինի Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների առաջին հանդիպումը: Այն կսպասարկի շվեյցարացի Շտուդեր Շտեֆանի գլխավորած մրցավարական անձնակազմը:

B խմբում չորս հավաքականներ`Իտալիան, Բուլղարիան, Չեխիան և Դանիան, ունեն մեկական միավոր: