10 սեպտեմբերի 2012 - 17:02 AMT
Փորձագետ. Լրատվական կայքերը պետք է որքան հնարավոր է երկար պահեն Սաֆարովի էքստրադիցիայի թեման

Միջազգային տեղեկատվական դաշտում իրավիճակը կապված Սաֆարովի էքստրադիցիայի և դրան հաջորդած իրադարձություների հետ դեռևս չի փոխվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային անվտանգության փորձագետ Անժելա Էլիբեգովան` նշելով, սակայն, որ ադրբեջանական կողմն արդեն սկսել է ուժեղ լոբբինգ իրականացնել :

«Հայկական լրատվական կայքերն այդ օրերին շատ լավ ու կազմակերպված աշխատեցին, սակայն դեռևս մեծ աշխատանք կա տանելու, մեր լրատվական կայքերը դեռևս երկար պետք է շարունակեն պահել թեման»,- ասաց փորձագետը :

Ըստ փորձագետի` միջազգային տեղեկատվական դաշտն այդ օրերին հայամետ էր կապված նաև այն բանի հետ, որ ադրբեջականական լրատավական կայքերը DDoS հարձակման տակ էին և արտասահմանից ինֆորմացիա կարողանում էին ստանալ միայն հայկական կայքերից :