10 սեպտեմբերի 2012 - 17:12 AMT
ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևէ կերպ մասնակցել Սիրիայի հակամարտությանը

ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևէ կերպ մասնակցել Սիրիայի հակամարտությանը: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ պատասխանելով լրագրողների հարցին «Սիրիայում հումանիտար ներխուժման» հնարավորության մասին հարցին:

Միևնույն ժամանակ Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հարգի սեփական ժողովրդի օրինական պահանջները: