10 սեպտեմբերի 2012 - 17:13 AMT
Վիկտոր Դալլաքյանը կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի փոխղեկավար

Աժ-ում ՀՀ նախագահի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը առաջիկայում կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի փոխղեկավար: Այդ մասին լրագրողներն է ասել ինքը Դալլաքյանը խորհրդարանում: Ըստ նրա, աշխարհի առաջատար երկրներում ընդունված կարգ է, երբ օրենսդիր մարմնում նախագահի ներկայացուցիչը նախագահի աշխատակազմի փոխղեկավարն է նաև:

Ըստ Դալլաքյանի, նրա գործառույթների մեջ կմտնի նաև կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունների համակարգումը, նրանց փորձարկումն ու նախագահի կարծիքի ներկայացումը: «Այսինքն ես միջնորդավորված մասնակցություն կունենամ օրենսդրական որոշումներին նախագահի անունից»,-ասել է նա: Նախագահի ներկայացուցիչը նշել է, որ մտադիր է հետևել մամուլի հրապարակումներին և հանդիպել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ օրենսդրական լուծում տալու համար նրանց արծարծած հարցերին և ներկայացնել դրանք նախագահին:

Նա նաև նշել է, որ մտադիր է համագործակցել բոլոր խմբակցությունների հետ և դիմել է նրանց նման կոչով: