10 սեպտեմբերի 2012 - 18:52 AMT
Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Շուշանիկի օրը

Վրացական ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Սուրբ թագուհում, ազգությամբ հայուհի Շուշանիկի հիշատակության օրը: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, այս կապակցությամբ բոլոր ուղղափառ եկեղեցիներում տեղի են ունեցել տոնական պատարագ:

Այս օրը հատուկ կերպով է նշվում Մետեխի եկեղեցում, որտեղ թաղված է Շշուշանիկի դին:

Շուշանիկ թագուհին հավատքի համար չարչարանքների է ենթարկվել և մահացել 457թ: Ազգությամբ հայուհի լինելով` Շուշանիկը դաստիարակվել է քրիստոնյա ընտանիքում և դարձել պիտիշահ Էրետի Վարսկենի կինը: