10 սեպտեմբերի 2012 - 18:22 AMT
Թալիբները խոստանում են սպանել բրիտանական արքայազն Հարիին

«Թալիբան» շարժման գրոհայինները երկուշաբթի հայտարարել են Աֆղանստանում իր ծառայությանը վերադարձած բրիտանացի արքայազն Հարիին սպանելու մտադրության մասին, հաղորդում է Ինտերֆաքսը` հղելով AFP գործակալությանը:

«Մենք բոլոր ջանքներն են ներդնում, որպեսզի սպանենք արքայազն Հարիին և մյուս բրիտանացի զինծառայողներին, որոնք գտնվում են Գիիլմեն նահանգում»,-հաղորդել է թալիբների ներկայացուցիչ Զաբինուլլա Մուջահիդը: