10 սեպտեմբերի 2012 - 17:42 AMT
Մոսկվայում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, փոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը քննարկեցին և ամփոփեցին նույն օրը հանդիպմանը նախորդած Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդատվությունների արդյունքները, որոնք նվիրված են եղել երկու պետությունների համագործակցությանը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում: