10 սեպտեմբերի 2012 - 17:55 AMT
Կարեն Մարգարյանը նշանակվել է Կոտայքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել Կարեն Մարգարյանը: Մարգարյանը ծնվել է 1982թ., ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: 1989-1998 թթ. սովորել է Հրազդան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցում: 1998-2003 թթ.-Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետում: 2003-2006 թթ.-Կոտայքի մարզպետի մամուլի քարտուղարն է եղել: 2006-2008թթ.-Կոտայքի մարզպետի խորհրդականը՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով: 2008թ.-ից Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետն է: Ամուսնացած է, ունի մեկ որդի: