10 սեպտեմբերի 2012 - 18:42 AMT
Արաբական աշխարհի ամենահայտնի ահաբեկիչներից մեկը ոչնչացվել է Եմենում

Եմենի արևելքում ոչնչացվել է Արաբական թերակղզում «Ալ Քաեդայի» խմբավորման թիվ 2 մարդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը «Ալ Արաբիայի» վրա հղումով:

Սաուդացի Սաիդ Ալի աշ Շիհրին ոչնչացվել է հատուկ գործողության արդյունքում Հադրամաուտ գավառում:

Ահաբեկչի հետ ոչնչացվել են ևս 5 գրոհայիններ: