10 սեպտեմբերի 2012 - 18:50 AMT
Դուդուկահար Արգիշտին ելույթ կունենա Վիլնյուսում

Լիտվացի երաժշտասերներն առաջին անգամ հնարավորություն կունենան լինելու հայտնի դուդուկահար Արգիշտիի համերգին, հայտնում է լիտվական «Օբզորը»:

Արգիշտին և նրա կոլետիվը ելույթ կունենան Վիլնյուսի «PIANO.LT» սրահում նոյեմբերի 29-ին:

Դուդուկի և ստեղնային գործիքների համադրությունն արդեն իսկ հիացական արձագանք է ստացել Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում: Արգիշտիի համերգացանկը հայտնի է տարիներ առաջ, սակայն, հուրախություն մեզ երկամյա բանակցությունները հաջողությամբ պսակվեցին, և նա հանդես կգա Վիլնյուսում: