10 սեպտեմբերի 2012 - 19:12 AMT
Հայաստանում առաջին անգամ կայացել են ջրային մոտոցիկլետավարների մրցումներ

Հայկական էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է ջրային մոտոցիկլետավարների առաջին սիրողական մրցումները:

Մրցավազքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Սևանա լճում` երկու տիպի սկուտերևների մասնակցությամբ` 255 և ավելի ձիաուժ հզորությամբ: Մրցմանը մասնակցել են սպորտաձևի ավելի քան 20 ներկայացուցիչներ:

«А» դասում մրցանակային տեղեր են զբաղեցրել Դավթյան Րաֆֆին, Բաղդասարյան Շավարշը և Ավետիսյան Վաչիկը: «В» դասում`Գոնչոյան Գրիշան, Սարգսյան Գարուշը և Հովակիմյան Հակոբը:

Մրցումը կայացել է «ԱրմենԹել» ՓԲԸ աջակցությամբ: