Մոսկվան քննադատում է Իրաքի ահաբեկչությունները, որոնց ադրյունքում զոհվել է ավելի քան 100 մարդ

Մոսկվան քննադատում է Իրաքի ահաբեկչությունները, որոնց ադրյունքում զոհվել է ավելի քան 100 մարդ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ում քննադատել են նախօրեին Իրաքում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց արդյունքում զոհվել էր ավելի քան 100, վիիրավորվել` 300 մարդ: «Մոսկվան հաստատակամորեն քննադատում է տեղի ունեցածը: Ահաբեկիչների հանցագործությունները չունեն և չեն էլ կարող ունենալ որևէ արդարացում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, նախօրեին Բաղդադում պայթել էին միանգամից մի քանի ականապատ մեքենաներ:

Բաղդադի արվարձաններում ահաբեկչություններն իրականացվել են Իրաքի դատարանի կողմից վարչապետ Թարիք ալ-Հաշիմիի նկատմամբ մահապատժի դատավճիռ կայացնելուց մի քանի ժամ անց: Վերջինս այժմ գտնվում է Թուրքիայում: Նա մեղադրվում է ահաբեկչական գործունեության մեջ:

Ընդհանուր առմամբ, կիրակի օրը ահաբեկիչների հարձակման է ենթարկվել 13 իրաքյան քաղաք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---