ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է պաշտպանել Աֆղանստանում գտնվող արքայազն Հարիին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է պաշտպանել Աֆղանստանում գտնվող արքայազն Հարիին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ չի անհանգստանում բրիտանական արքայազն Հարիի անվտանգության համար, ով զինվորական ծառայություն է անցնում Աֆղանստանում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովի Աֆղանստանում, առանց բացառության, բոլոր զինծառայողների անվտանգությունը:

Ավելի վաղ «Թալիբանի» գրոհայինները France-Presse գործակալությանը հայտարարել էին, որ կսպանեն արքայազն Հարիին, ով ժամանել է Գիլմենդ նահանգ` զինվորական ծառայության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---