Կոսովոյի անկախությանը հետևող միջազգային դիտորդությունն ավարտվել է

Կոսովոյի անկախությանը հետևող միջազգային դիտորդությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Կոսովոյի հարցով Միջազգային ղեկավարող խումբը, որում ներառված են 25 պետություններ, որոնք ճանաչել են ինքնահռչակված պետությունը, երկուշաբթի օրը Պրիշտինայում կայացած նիստի ժամանակ որոշում են կայացրել դադարեցնել այդ երկրի անկախության միջազգային դիտորդությունը, հաղորդում են տարածաշրջանային ԶԼՄ-ները:

Վերահսկողության դադարեցումը ենթադրում է Պրիշտինայում Միջազգային քաղաքացիական գրասենյակի գործունեության դադարեցում և միջազգային քաղաքացիական ներկայացուցիչ Պիտեր Ֆեյտի մանդատի դադարեցում: Այժմ նրա լիազորություններն անցնելու են Կոսովոյի իշխանություններին: ICO-ն կփակվի տարեվերջին` ներքին վարչական խնդիրներն իրականացնեկուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---