Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաէտին վիրավորում են հոլոքոստի մասին կատակները

Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաէտին վիրավորում են հոլոքոստի մասին կատակները

PanARMENIAN.Net - Ուրմաս Պաէտը կարծում է, որ անգամ կատակ հանդիսանալու հավակնություն չունի այն, ինչը ցավ է պատճառում և վիրավորում բազմաթիվ մարդկանց: «Բոլորիս էլ հայտնի է, թե որքան մարդիկ գազնաբար սպանվեցին համակենտրոնացման ճամբարներում, այնպես որ այդ թեման որպես կատակ կամ գովազդ ներկայացնելը անընդունելի և անթույլատրելի է»,-ընդգծել է նա:

Էստոնիայի ԱԳ նախարարը քննադատել է գովազդը, որտեղ շրջանառվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի պատկերը, ինչպես նաև այդ թեմայով արված պարոդիան:

Նա հայտարարել է, որ որպես Էստոնիայի բնակիչ, ամաչում է այդ քայլերի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---