11 սեպտեմբերի 2012 - 10:06 AMT
«Հրապարակ».Ռուբեն Հայրապետյանը վերադառնու՞մ է

Թերթը գրում է. «Երեկ նորից արդիական էր Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնել-չդնելու թեման: Չնայած մանդատից հրաժարվելու դիմումն Աժ-ում ընթերցվել է սեպտեմբերի 5-ի նիստում, սակայն, ըստ Աժ կանոնակարգի, Հայրապետյանը 15 օրվա ընթացքում կարող է այն հետ վերցնել:

Նրա հայտնի հարցազրույցը տպավորություն էր առաջացրել, թե փոշմանել է: Երեկ անգամ որոշ ՀՀԿ-ականներ «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում դա չեն բացառել: «Ասում են, ասում են», - մասնավորապես այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` հավելելով. «Բոլոր տիպի խոսակցություններ կան, բայց քանի որ հաստատուն ինֆորմացիա չկա, որևէ մեկնաբանություն չունեմ»: