11 սեպտեմբերի 2012 - 10:57 AMT
«Ալ-Քաիդայի» առաջնորդը հաստատել է կազմակերպության երկրորդ դեմքի` Աբու Յահի ալ-Լիբիի մահը

«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին հաստատել է կազմակերպության երկրորդ դեմքի` Աբու Յահի ալ-Լիբիի մահը, որի չեզոքցման մասին ԱՄՆ իշխանությունները հաղորդել էին հունիսի սկզբին: Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ալ-Լիբին զոհվել է Պակիստանի հյուսիսում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում: Սպիտակ տան տերկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքով, սա «ուժեղ հարված» է միջազգային ահաբեկչությանը:

Ահաբեկիչների հեգևոր առաջնորդ Աբու Յահի ալ-Լիբին, հայտնի է նրանով, որ 2005-ին փախուստ է գործել Աֆղանստանում ամերիկյան բանտից: